Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Նիկոլ Փաշինյանը ոստիկանության Սևանի բաժնում է

Նիկոլ Փաշինյանը ոստիկանության Սևանի բաժնում է
23.04.2018 | 11:12

Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ոստիկանության Սևանի բաժնի ձերբակալվածների պահման վայրում է` «Ազատությանը» ասել է նրա կինը՝ Աննա Հակոբյանը, որ հեռախոսազանգ է ստացել, զանգահարողը ներկայացել է քննիչ Թադևոսյան, ասել է, որ Փաշինյանը Սևանի բաժնում է։

Քննիչը նաև ասել է, որ Փաշինյանի պահման վայրի մասին տեղեկատվության հրապարակումը 12 ժամով հետաձգված է եղել, քիչ առաջ այդ ժամկետը լրացել է, այդ իսկ պատճառով հիմա տեղյակ են պահում։ Աննա Հակոբյանի խոսքով, քննիչը չի պարզաբանել, թե ինչու է նման որոշում կայացվել։ Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում Աննա Հակոբյանը կարծիք էր հայտնել, որ Փաշինյանի գտնվելու վայրը թաքցվում է, որ ցուցարարները չշրջափակեն այն։ Փաստաբան Ռուստամ Բադասյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ ոստիկանության Սևանի բաժնի պետ Վիգեն Աղեկյանն իրեն հայտնել է, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը օրվա ընթացքում եղել է Սևանի բաժնում, բայց տեղափոխվել է։ Աղեկյանը նշել է, որ չի կարող տեղեկություն տրամադրել պատգամավորի գտնվելու վայրի մասին։
Փաստաբանի պնդմամբ, ինքը ողջ օրվա ընթացքում փորձել է Փաշինյանի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալ ոստիկանությունից, ԱԱԾ-ից, ՀՔԾ-ից, որի վարույթում գտնվում է գործը, սակայն դա նրան չի հաջողվել։ Բադասյանի գնահատմամբ, ստեղծված իրավիճակով կոպտորեն խախտվում է Նիկոլ Փաշինյանի պաշտպանության իրավունքը։

Դիտվել է՝ 2050

Մեկնաբանություններ